Ուռուցքաբանություն
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am
1. Ի՞նչ է մելանոման
Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է մելանոցիտներից, որոնք պատասխանատու են մելանին գունանյութի արտադրության համար: Այն սկզբում դրսևորվում է խալի ձևով, պիգմենտային բծերի, մաշկի գոյացությունների (նևուսներ) ձևով: Հատկապես վտանգավոր են այն խալերը, որոնք առաջանում են հասուն տարիքում:
Կանանց մոտ ախտանիշները հաճախ արտահայտվում են կրծքերի և ոտքերի վրա, տղամարդկանց մոտ՝ ձեռքերի, կրծքի, մեջքի վրա: Ըստ վիճակագրության, գոյացությունները կարող են առաջանալ ոչ միայն մաշկի վրա, այլ նաև աչքի, ուղեղի թաղանթի, քթի լորձաթաղանթի վրա, բերանի խոռոչում, հեշտոցում, ուղիղ աղիքում:
2. Հատկապես ու՞մ է սպառնում մելանոման
- 70-ից բարձր տարիքի մարդկանց,
- բաց, գրեթե սպիտակ մաշկ ունեցող մարդկանց, ում մոտ ի սկզբանե մաշկում մելանին գունանյութի պարունակությունը քիչ է,
- նրանց, ովքեր ունեն գենետիկորեն պայմանավորված կարմիր մազեր և պեպեններ,
- նրանց հարազատներին և երեխաներին, ում ազգակիցների մոտ եղել են մաշկային հիվանդություններ, քաղցկեղ, մելանոմա,
- մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր ունեցող մարդկանց (եթե խալերի քանակը 50-ից ավելի է, արդեն վտանգավոր է),
- նրանց, ում մարմնի վրա կան պիգմենտային բծեր, նևուսներ (բնածին բծեր): Սակայն, եթե այդ տեղում մազեր են աճում, ապա մաշկի այդ հատվածը չարորակ ձևի չի վերածվում,
- նրանց, ովքեր ունեցել են մաշկի այրվածք: Այրվածքի վաղեմությունը նշանակություն չունի:
3. Ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ
- օրվա ընթացքում արևի տակ հարկ է գտնվել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 16-ից հետո, քանի որ ամենավտանգավոր ժամանակահատվածն է, երբ արևը զենիթում է,
- արևայրուք ընդունել պաշտպանիչ քսուկներով և լողանալ գլխարկով,
- մազերը կտրել, մատնահարդարում և ոտնահարդարում իրականացնել միայն մասնագիտացված սրահներում, որոնք արտոնագիր ունեն,
- մարմնի դաջվածքներ և ականջների դակում իրականացնել միայն տարվա ցուրտ եղանակին:
4. Ինչպե՞ս ճանաչել մելանոման
- վտանգ է, երբ խալերը կամ պիգմենտային բծերը սկսում են փոխել իրենց ձևը, չափը և գույնը,
- գոյացության տրամագիծն ավելի քան 5 մմ է,
- խալն անհարթ եզրեր ունի,
- եթե նախկին հարթ բծերը հանկարծ սկսում են դառնալ ծավալային,
- պարբերաբար առաջանում է արյունահոսություն, այրոց, գոյացության մակերեսին ձևավորում են կեղևներ:
5. Եթե առաջանում են մելանոմայի մետաստազներ, ապա.
- առաջանում են մշտական գլխացավեր,
- առաջանում են ենթամաշկային կարծրացումներ,
- քրոնիկական հազ է սկսվում,
- ավշային հանգույցները մեծանում են,
- առանց տեսանելի պատճառների սկսվում է քաշի արագ կորուստ:
6. Ինչպե՞ս բուժել մելանոման
Մաշկի գոյացության ցանկացած փոփոխություն պետք է ցույց տալ բժշկին: Սովորաբար բժիշկները կասկածելի նորագոյացությունները հեռացնում են՝ չսպասելով նրանց չարորակի վերածվելուն: Այն իրակացվում է երեք եղանակով.
- վիրահատական ,
- լազերային,
- ռադիոալիքային:
7. Կարելի՞ է ապրել մելանոմայով
Մելանոմայի դեպքում կանխատեսումը պայմանավորված է ուռուցքի զարգացման աստիճանով և նրա հայտնաբերման վաղեմությամբ: Վաղ շրջանում հիվանդությունը բուժումն առավել արդյունավետ է: Հիվանդության I և II փուլերում հիվանդների ապրելիությունը բուժումից հետո կարող է հասնել 85%:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն